Banner 1

Սիրով հրավիրում ենք Ձեզ անմոռանալի ճամփորդության դեպի մեր գյուղական հանգստավայր, որտեղ կտեսնեք մեր մշակած բանջարանոցներն ու այգիները: ՀայԼանդզ անունը ծագում է անգլերեն "high" (բարձր) և "land" (երկիր) բառերից, ինչը պայմանավորված է նրանով, որ Գեղադիրը գտնվում է բարձունքի վրա:

Log cabin

ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթը Ձեզ է ներկայացնում հայկական տուֆից և փայտից նորակառույց և հիասքանչ կառույցների յուրօրինակ ընտրություն: Չնայած սենյակները կահավորված են և ունեն բոլոր ժամանակակից հարմարությունները, Ձեզ համար շատ ավելի հետաքրքիր կլինի անցկացնել ողջ օրը դրսում` հանգստավայրի գեղատեսիլ շրջակայքում: ՀայԼանդզը հիանալի հանգստավայր է, որտեղ Դուք կտեսնեք ընտանի կենդանիներ, բույսեր և ծառերի հսկայական բազմազանություն:

ApplesՀանգստավայրի տարածքում կան այգիներ և բանջարանոցներ, որտեղ մշակվում են բազմաթիվ պտղատու ծառեր, բանջարեղեն, խոտաբույսեր և ծաղիկներ: Վայելեք Ձեր ժամանակը զբոսնելով մեր այգիներում, Ձեր իսկ ձեռքերով քաղելով և համտեսելով մեր խնձորը, ծիրանը, հատապտուղները, կեռասը, թուզը, խաղողը, սեխը, դեղձը, տանձը, սալորը, ելակը, լոլիկը, ձմերուկը, նուշը և ընկույզը:

Ducks and Geese

Մեր այգիներում մշակվում են նաև բանջարեղենի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են բազուկը, կաղամբը, գազարը, ծաղկակաղամբը, վարունգը, սմբուկը, սխտորը, պղպեղը, հազարաթերթիկը, սոխը, վայրի գազարը, կարտոֆիլը, բողկը, դդումը և շաղգամը:

Հանգստավայրի տարածքում Դուք կարող եք տեսնել այնպիսի ընտանի կենդանիներ, ինչպիսիք են շները, կատուները, ավանակները, թռչուններ, ինչպիսիք են աղավնիները, թութակները, հավերը և աքլորները, բադերը, սագերը, սիրամարգերը և այլն: ՀայԼանդզում կան նաև մեղվի փեթակներ, և բոլոր ցանկացողները հրավիրվում են մասնակցելու մեղրաքամին:

Painted urn and the kitten

Հանգստավայրում Դուք կտեսնեք հին կավե սափորներ, խնոցիներ և հնագույն հայկական գործիքների բազմազանություն:

ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթում հյուրերին առաջարկվում է դիտել, ցանկության դեպքում նաև մասնակցել խնոցի հարելու և թոնրատանը լավաշ թխելու արարողություններին:

Հանգստավայրի մառանում պահվում են տնական օղու, լիկյորի և կոնյակի տեսականիներ:

Այստեղ Դուք կարող եք ճաշակել նաև տնական մուրաբաներ, պահածոներ և բնական ճանապարհով չորացրած մրգեր և խոտաբույսեր:

 

Դուք կվայելեք Ձեր անմոռանալի հանգիստը ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթում:

Նկարներ

l34
l34
faunaflora2
faunaflora2
DSC_0346
DSC_0346
viva
viva
harvest3
harvest3
dscn0411
dscn0411
churnsirun
churnsirun
js6
js6
Certificate of Excellence
2016, 2017 & 2018

Միացեք մեզ Ֆեյսբուքում

Ամրագրում

Համարի տեսակը: *

Invalid Input
Հյուրերի քանակը: *

Invalid Input
Ժամանում: *

Invalid Input
Մեկնում: *

Invalid Input
Անուն: *

Invalid Input
Ազգանուն: *

Invalid Input
Էլ.փոստ: *

Invalid Input
Հեռախոս: *

Invalid Input
Հավելյալ տեղեկություն:

Invalid Input
Անվտանգության կոդ:
Անվտանգության կոդ:
  Թարմացնել
Invalid Input