Banner 1

Charents Arch

Գեղադիր գյուղի մոտակայքում, ինչպես նաև ողջ Կոտայքի մարզում կան շատ հիանալի վայրեր, որոնք Դուք կարող եք այցելել:

Գեղադիրի ճանապարհին կանգ առեք Չարենցի կամարի մոտ` վայելելու Արարատ լեռան աննկարագրելի տեսարանը:

Garni Temple

ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթ հասնելուց հետո շարունակեք Ձեր ուղևորությունը դեպի Գառնու տաճար, որը կառուցվել է առաջին դարում:

Garni Gorge

Ուսումնասիրեք տարածքը ոտքով կամ վարելով մեքենան դեպի Գառնու կիրճ` իր բազալտ ժայռերով, միջնադարյան կամրջով, թռչուններով և Ազատ գետով: Դուք կարող եք այցելել նաև "Խոսրովի անտառ" պետական արգելոց, որտեղ կան անտառներ, բլուրներ և գետեր, ինչպես նաև Հավուց Թառ վանքը:

Հետաքրքրություն են ներկայացնում նաև վաղ 13-րդ դարի ս. Ստեփանոս եկեղեցու ավերակները: 1207թ-ին Իվանե Զաքարյանի և տեղի իշխան Գրիգոր Խաղբակյանի նախաձեռնությամբ եկեղեցու արևմտյան մասին ավելացվել է գավիթ` բազմաթիվ արձանագրությունների և խաչքարերի հետ միասին: 1603թ-ին վանքը թալանվել է պարսիկների կողմից, որից հետո վերանորոգվել և կրկին թալանվել է 18-րդ դարում: Եկեղեցին վերջնականորեն ավիրվել է 1905-1906թթ. քրիստոնյաների և մահմեդականների միջև բախումների ժամանակ: Ս. Ստեփանոս կարելի է հասնել ինչպես ոտքով, այնպես էլ ձիով (լավ եղանակի դեպքում հնարավոր է նաև Ջիպով) Գողթից (որտեղ կան հազարավոր ծիրանենիների և խնձորենիների այգիներ) մոտ երեք ժամում այդ բարձրությունը հաղթահարելուց հետո:

Geghard Monastery

Գառնու ավտոճանապարհ վերադառնալուց հետո շարունակեք ճանապարհը դեպի Հայաստանի ամենայուրահատուկ եկեղեցիներից մեկը` Գեղարդի վանքը, որը կառուցվել է 4-րդ դարում: Եկեղեցական համալիրի բակում կան շատ խաչքարեր և մի հին կամուրջ գետի վրա վանքի հետևում: Ավտոկայանատեղում Դուք կարող եք գնել Գեղարդի համեղ գաթա:

Ձեր խնդրանքով ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթը Ձեզ կտրամադրի փոխադրամիջոց:

Ամրագրում

Համարի տեսակը: *

Invalid Input
Հյուրերի քանակը: *

Invalid Input
Ժամանում: *

Invalid Input
Մեկնում: *

Invalid Input
Անուն: *

Invalid Input
Ազգանուն: *

Invalid Input
Էլ.փոստ: *

Invalid Input
Հեռախոս: *

Invalid Input
Հավելյալ տեղեկություն:

Invalid Input
Անվտանգության կոդ:
Անվտանգության կոդ:
  Թարմացնել
Invalid Input