Բացի ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթի այգիներում զբոսնելուց, չքնաղ շրջակայքով հիանալուց, այգու բարիքները քաղելուց ու համտեսելուց, Դուք կարող եք նաև անցկացնել Ձեր ժամանակը կերակրելով կամ պարզապես նայելով մեր ընտանի կենդանիներին` շներին, կատուներին, ավանակներին, ձիերին և թռչուններին` աղավնիներին, թութակներին, հավերին, բադերին, սագերին, սիրամարգերին և այլն:
Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են խաղալ, ՀայԼանդզն առաջարկում է խաղերի մեծ ընտրություն` շախմատ, շաշկի, նարդի, խաղաթուղթ, դոմինո, ինչպես նաև ձիու պայտ, բոչե, բադմինտոն, բասկետբոլ, սեղանի թենիս, սեղանի ֆուտբոլ և այլն:
ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթը հոգ է տարել նաև Ձեր երեխաների ժամանցի մասին: Նրանք հաճույքով կխաղան մոնոպոլիա, բադմինտոն, օղակ-պտտում, ցատկապարան, պարանձգոցի և այլն:
ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթը կազմակերպում է փոքրիկ շրջագայություն հանգստավայրի ողջ տարածքում, ցանկության դեպքում նաև գյուղում և գյուղի մոտակա գեղատեսիլ վայրերում:
Մեր հեծանիվների հավաքածուն պատրաստ է Ձեր օգտագործման համար:
Հեծանիվների վարձույթ – 1,000 դրամ/1 ժամ; 3,000 դրամ/կես օրը; 5,000 դրամ/ամբողջ օրը